Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բի-Բի-Սի-ին:
«Եթե մենք ազատվենք դրանից (ԳՀՀԾ-ից), այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի փոխարինալ այն, ԳՀՀԾ-ի խնդիրը կայանում է նրանում, որ ամերիկյան տեսակետով այն վատն է, այն սպառվել է, բացի այդ այն համաձայնեցվել է (ԱՄՆ նախկին) նախագահ (Բարաք) Օբամայի կողմից, և նրանց (ամերիկացիների) տեսակետով այն բազմաթիվ թերություններ ունի: Բայց եթե մենք պատրաստվում ենք ազատվել դրանից, եկեք այն փոխարինենք «Թրամփի գործարքով», և դա գերազանց ելք կլինի իրադրությունից»,- հայտնել է Ջոնսոնը:
«Իմ ուղերձն ամերիկացի ընկերներին այն է, որ այս կամ այն կերպ, մենք չպետք է թույլ տանք իրանցիներին միջուկային զենք ձեռք բերել, սա այն է, ինչի համար նախատեսված է ԳՀՀԾ-ն», - հավելել է Ջոնսոնը: