Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ կստեղծվի

16:32     14 հունվարի, 2020

Հ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի ստեղծման հարցին:

Հաջորդիվ` բարեկամական խմբի ստեղծման առաջարկը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում:

Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու հարցը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում ընդունվեց միաձայն:


© armedia.am