Հ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խմբի ստեղծման հարցին:
Հաջորդիվ` բարեկամական խմբի ստեղծման առաջարկը կքննարկվի ԱԺ խորհրդի նիստում:
Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու հարցը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հունվարի 14-ի նիստում ընդունվեց միաձայն: