Լիբիայի հարցով Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների հիմնական արդյունքը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն անվանել է հրադադարի ռեժիմի անժամկետ հաստատումը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դա բարենպաստ միջավայր է ստեղծում Բեռլինյան կոնֆերանսի համար»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ:
Լիբիայի հարցով հանդիպումը Մոսկվայում տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Քննարկվել են լարվածության նվազեցման հնարավորությունները, սակայն կողմերից մեկը՝ Լիբիական ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Խաֆթարը չի ստորագրել հրադադարի համաձայնագիրը:
Հաջորդ հանդիպումը նշանակվել է հունվարի 19-ին Բեռլինում: