Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան գործարկում են վեճերի կարգավորման մեխանիզմ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում։ Այս մասին նրանք կտեղեկացնեն Եվրամիությանը, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով եվրոպական երկու դիվանագիտական աղբյուրի։
Այս որոշումն ընդունվել է Իրանի հետ քննարկումների միջոցով ԳՀՀԾ-ն պահպանելու նպատակով։ Զրուցակիցները նշել են, որ մեխանիզմի գործարկման նպատակը Թեհրանի հանդեպ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնումը չէ։