Նրանք, ովքեր վարում են Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի անձնական էջը, հաստատ խելքները թռցրել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Նրանք, ովքեր վարում են Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի՝ պարոն Ալի Նագիևի անձնական էջը, հաստատ խելքները թռցրել են։ Որպես կարիերայի աճի արձանագրում՝ նշել են Ռիգայում բլոգեր Լապշինի սպանության փորձը։ Իբր, ծնվել է Նախիջևանի Բաբեկի շրջանում հասարակ ընտանիքում։ Բայց նա շատ է սովորել, աշխատել, ծառայել հայրենիքին։ Եվ 62 տարեկանում հասել է այն աստիճանի, որ հրամայել է սպանել բլոգեր Լապշինին։ Հիանալի օրինակ է ադրբեջանցի երիտասարդների համար, որն առանց այդ էլ մեծացել է Ռամիլ Սաֆարովի «հերոսության» օրինակով, որը կացնահարել էր քնած հայ զինվորին հյուրանոցում։ Ահավոր է, անկեղծ ասած»,- նշել է բլոգերը։