Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քննչական կոմիտե: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում:
«Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,- կատակել է ՀՀ վարչապետը: