ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրաքին ցուցաբերվող 250 միլիոն դոլար ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակագրությունը, ԱՄՆ Պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության միջև:
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պրոֆիլային բաժինն աշխատում է, որպեսզի Իրաքին չտրամադրվի ռազմական օգնության ամբողջ 250 միլիոն դոլարը, որին Կոնգրեսը հավանություն է տվել ընթացիկ ֆինանսական տարվա համար: Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը պլանավորում է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունից պարզել, թե հնարավոր է արդյոք հետ կանչել նույն նպատակների համար 2021 ֆինանսական տարում ևս 100 միլիոն դոլարի տրամադրման հայտը՝ «հաշվի առնելով ներկայիս իրավիճակը» Իրաքում:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի վարչակազմ դեռևս այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: