Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը կմասնակցի Լիբիայում իրավիճակի կարգավորմանը նվիրված բեռլինյան համաժողովին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Al-Hadath հեռուստաալիքին:
«Հաֆթարը որոշել է ընդունել հրավերը և մեկնել Բեռլին՝ մասնակցելու միջազգային համաժողովին»,- հայտնում են ԶԼՄ-երը: Պաշտոնական հայտարարություն այդ մասին դեռևս չի արվել:
Բեռլինի համաժողովը նշանակված է հունվարի 19-ին: Դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Թուրքիան, Եգիպտոսը, Ալժիրը, ԱՄԷ-ն, Կոնգոյի Հանրապետությունը, ինչպես նաև ՄԱԿ, ԵՄ, Աֆրիկյան միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները: Բացի այդ, հրավիրված են նաև Լիբիայի միջազգայնորեն ճանաչված ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը, ով գլխավորում է մայրաքաղաքի գրավումը: