Լիբիայի հարցով Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները երբևէ վերջնական չեն համարվել, սակայն կարևոր էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք երբևէ Մոսկվայի հանդիպումը վերջնական չենք համարել, սակայն դա հանդիպում էր խաղաղության առաջ մղման և Բեռլինի համաժողովի մեջ ներդրում անելու համար: Մենք խորհուրդ ենք տվել Գերմանիային հրավիրել համաժողովին նաև լիբիացիներին, հուսով ենք, նրանք դրական կարձագանքեն այդ առաջարկին: Գործընթացն ընթանում է, շարունակվում է»,- ասել է նա:
Լիբիայի հարցով նախորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում: Հրադադարի համաձայնագիրը հրաժարվել է ստորագրել Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը: