Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներողություն է խնդրել, որ Իրանն ուշ է հայտարարել ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի հանրային հեռուստատեսությամբ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման և մեր տոնայնության համար»,- ասել է նա:
Ռոուհանին պահանջել է, որ Իրանի ԶՈՒ-ն ավելի շատ տեղեկատվություն հաղորդի հանրությանը պատահարի վերաբերյալ: