Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի (Հանրային խորհուրդ–խմբ) հետ քննարկել է աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը։ Այս մասին հաղորդում է News.am-ը:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, թե հանդիպմանը խոսվել է 1915-ի հետ կապված քայլերի մասին։ Նա շեշտել է, որ քննարկման ժամանակ համակարծիք են եղել, որ միջազգային որոշ շրջանակներ ցանկանում են 1915-ի միջով թուրքերի մեջ պառակտում մտցնեն։ «Էրդողանի գլխավորությամբ քննարկվել են նաև դիվանագիտական ճանապարհներով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքներ իրականացնելու ուղիները»,- նշել է Ֆահրեթին Ալթունը։