Ռուսաստանում կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային խորհրդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս, հայտնում է РИА Новости-ն:
Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ «չնայած ամեն ինչ չէ որ ստացվել է»: