Մոլդովայից Հայաստան ներմուծման ծավալն ավելացրել է 1.7 անգամ
2019-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, Մոլդովայից Հայաստան ներմուծման ծավալն ավելացրել է 1.7 անգամ: Այս մասին տեղեկացնում է InfoMarket բիզնես նորությունների գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Մոլդովայի արտահանման ծավալում 2019-ի 11 ամիսներին Եվրամիության երկրների մասնաբաժինը նվազել է՝ 69.38 տոկոսից դառնալով 65.72 տոկոս, ԱՊՀ երկրներ մասնաբաժինն այդ ծավալում աճել է՝ 15.53 տոկոսից հասնելով 15.79 տոկոսի, մինչդեռ այլ երկրների մասնաբաժինը աճել է՝ 15.09 տոկոսից հասնելով 18.49 տոկոսի: