Արաբական Միացյալ Էմիրությունների հեղինակավոր անգլալեզու Gulf News-ը ներկայացրել է 2020 թվականի համար ճանապարհորդության լավագույն ուղղությունները: Այդ ուղղությունների մեջ ընդգրկված է նաև Հայաստանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Օրական ավելի քան 100 հազար տպաքանակ ունեցող թերթի հոդվածի հեղինակը ճանապարհորդական ուղղությունները ներկայացնում է առանձին լուսանկարներով: Հայաստանի մասին լուսանկարները պատկերում են Սևանն ու Ծաղկաձորը: