ԵՄ-ի տեսլականն այն է, որ Արևելյան գործընկերության երկրներում հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխան: Այս մասին ասվում է արտաքին և անվտանգության քաղաքականության մասին Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է հունվարի 15-ին, փոխանցում է News.am գործակալությունը:
Եվրախորհրդարանը վճռականորեն նշել է «Արևելյան հարևանության տարածքներում ձգձգվող հակամարտությունների դեմ միջազգային իրավունքի հիման վրա ակտիվ դիրքորոշում զբաղեցնելու կարևորությունը»:
Եվրախորհրդարանի պատգամավորները հերքել են հակամարտությունները կարգավորելու ժամանակ ուժի կամ սպառնալիքի կիրառումն ու կրկին հայտարարել «միջազգային իրավունքին, նորմերին և սկզբունքներին համապատասխան Ուկրաինայի և Արևելյան գործընկերության այլ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու քաղաքական անկախությանը ԵՄ հակվածության» մասին՝ հակամարտությունից բնակիչներին, ներքին տեղահանվածներին և փախստականներին աջակցելու համար: