Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 228 կողմ և 193 դեմ ձայներով հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինփիչմենթի մասին բանաձևը Սենատ ուղարկելու որոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին բանաձևի կրկնօրինակը պետք է ստորագրի Թրամփի իմփիչմենթի հարցով մեղադրողների թիմի հետ հանդիպման արարողության ժամանակ։
Պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ հանրապետական Ադամ Շիֆը կգլխավորի մեղադրողների յոթ օրենսդիր-դեմոկրատներից կազմված խումբը։
Ինչպես նախկինում հայտնել էր Սենատի խոսնակ Միթչ Մակքոնելը իմպիչմենտի գործընթացի մասով լսումները կարող են սկսվել Սենատում հաջորդ երեքշաբթի օրը: