ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիաի և Լիբիայի իրավիճակը, ինչպես նաև Իրանում բողոքի ցույցերը: Այս մասին երկու առաջնորդների հեռախոսային զրույցի արդյունքներով հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կողմերը քննարկել են Սիրիայում և Լիբիայում անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 օդանավը խոցելու հարցը»,- նշել են մամուլի ծառայությունից:
Լիբիայում հունվարի 12-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջարկած նախաձեռնության շրջանակում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Տրիպոլիում միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) և Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) ուժերի միջև, որի հրամանատարը ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարն է: Հունվարի 13-ին կողմերի ներկայացուցիչները Մոսկվա էին ժամանել բանակցությունների, որի արդյունքներով ԱՀԿ ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիր էին ստորագրել: