Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով է ուրան հարստացնում, քան մինչև 2015 թվականին միջուկային գործարք կնքելը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մենք ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան մինչև գործարքի կնքելը: Մեր երկրի վրա ճնշումը մեծացել է, սակայն մենք շարունակում ենք զարգանալ», – հայտարարել է նա:
Իրանը 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց հետո աստիճանաբար կրճատում է գործարքով իր պարտավորությունները: