Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին: Այդ մասին հայտնել է վրացական Առաջին ալիքը:
Հիշեցնենք՝ Օկրուաշվիլիին ձերբակալել են 2019 թվականի հուլիսի 25-ին՝ հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի վրա գրոհի փորձ կատարելու ժամանակ բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու և դրանց մասնակցելու մեղադրանքով: Դատարանը հետաքննության ընթացքում քաղաքական գործչին ուղարկել էր նախնական կալանքի:
Մեղքը հաստատվելու դեպքում Օկրուաշվիլիին սպառնում է վեցից մինչև ինը տարվա ազատազրկում: