Եվրամիությունը հրաժարվում է մեկնաբանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այն հայտարարությունը, ըստ որի Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրք չսահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց:
«Ինչ վերաբերում է «եվրաեռյակի» վերաբերյալ նախարար Զարիֆի դիտողությանը, ապա մենք չենք մեկնաբանում… Մենք աշխատում ենք պահպանել գործարքը, որովհետև այն շատ կարևոր է»,- հունվարի 16-ին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել էր, որ Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը իրանական միջուկային գործարքի «մնացորդները ծախել են» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց: