ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին մեղադրական հոդվածները իմփիչմենթի գործընթացի շրջանակներում հինգշաբթի օրը պաշտոնապես ներկայացվել են ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սենատում ընդունել են Ներկայացուցիչների պալատի 7 լիազոր անդամների, որոնք գործընկերներին են փոխանցել ԱՄՆ նախագահի նկատմամբ մեղադրանքների երկու հոդվածները:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, նախօրեին քվեարկել է իմփիչմենթի քննությունը Սենատին փոխանցելու օգտին: Թրամփը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու մեջ: