Ռուսաստանի Դաշնության կառավարության նախկին ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որն այսօր նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնում, հունվարի 17-ին հանդիպում կանցկացնի ՌԴ նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
«Հանդիպումը տեղի կունենա ՌԴ Կառավարության տանը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՌԴ կառավարության մամլո ծառայությունից: