Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով:
Երգը դուր չի եկել ռեստորանի մշտական հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովին:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ երգը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը: Վուգար Մամեդովը, լսելով այն, սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին չի հաջողվել ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ երաժիշտները նույնպես ազգությամբ եղել են ադրբեջանցի և նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը:
Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտները պահանջնել են աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին: