Իրաքի տարածքում տեղակայված Այն Էլ Ասադ ռազմակայանին հունվարի 8-ին Իրանի հարվածի հետեւանքով 11 ամերիկացի զինծառայողներ կոնտուզիայի են ենթարկվել: Հունվարի 16-ին այդ մասին հայտնել Է Defense One պորտալը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պենտագոնում պորտալի աղբյուրների տվյալներով՝ տուժածներն այս շաբաթ տեղափոխվել են Գերմանիա՝ զինվորական հոսպիտալում հետազոտվելու համար: «Անխախտ վճռականություն» գործողության շտաբում, գործողություն, որն Իրաքում եւ Սիրիայում իրականացնում Է մի խումբ երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ հավաստել են հրատարակության աղբյուրների տեղեկատվությունը: «Ինչպես ավելի վաղ հայտարարվել Է, ԱՄՆ-ի ոչ մի զինծառայող չի սպանվել հունվարի 8-ին Այն Էլ Ասադ ռազմակայանի վրա Իրանի հարձակման ժամանակ: Այնուամենայնիվ, մի քանի զինվորականների օգնություն Է ցույց տրվել պայթյունից կոնտուզիայի ախտանիշների պատճառով, նրանց դեռեւս հետազոտում են»,- մեջբերում Է հրատարակությունը գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մայլս Քեգինսի խոսքը: