Չինաստանի բնակչության թվաքանակը, առանց Հոնկոնգ, Մակաո եւ Թայվան հատուկ վարչական շրջանների, 2019 թվականի վերջին ավելացել Է 4,67 միլիոնով՝ կազմելով ավելի քան 1,4 միլիարդ մարդ, հայտնում է ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոն:
2018 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել Էր 5,3 մլն մարդով:
2019 թվականին երկրում ծնվել է 14,65 մլն երեխա, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել է 10,48:
Նույն տարում Չինաստանում մահացել է 9,98 մլն մարդ, իսկ մահացության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել Է 7,14: Բնակչության բնական աճը կազմել է 3,34 մլն մարդ:
Տղամարդ բնակիչների թվաքանակը դարձել է 715,27 մլն, կին բնակիչներինը՝ 684,78 մլն: Բնակիչների ընդհանուր թիվը հասել է 1 միլիարդ 400 մլն 50 հազար: