Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ին հրաժարականի դիմում է գրել: Այս մասին կառավարության ղեկավարն ասել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ դիմումը փոխանցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Գերագույն Ռադա:
Նախագահի աշխատակազմում արդեն հաստատել են, որ ստացել են վարչապետի հրաժարականի դիմումը: