Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«(Հունվարի 23-ին) Դավոսի (համաժողովին) մասնակցելուց հետո կանցլերը կմեկնի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ էրդողանի հետ»,-ասել է նա:
Դրանց արդյունքների շուրջ պլանավորված է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը:
Մերկելը գերմանա-թուրքական առևտրական պալատի հրավերով նաև հանդիպում կունենա գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: