ՌԴ արտագործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր կառավարությունում կպահպանի իր պաշտոնը, ասել է, որ իրականացնում է նախարարի պարտականությունները:
Ինչպես հաղորդում է Радио Sputnik-ը՝ հարցին, թե արդյոք ցանկանում է մնալ կառավարությունում, Լավրովը պատասխանել է. «Կարծում եմ, վաղուց եք լրագրությամբ զբաղվում: Հավանաբար, ինքներդ եք հասկանում… Տեսեք, բոլորը ժպտացին: Ինձ հանձնարարել են կատարել նախարարի պարտականությունները 3 օր առաջ, և ես կատարում եմ»: