Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան: Այս մասին հայտնել է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինքնաթիռի հետ կապված միջադեպում անհասկանալի պահեր կան, որոնք հարկավոր է հետաքննել, և անհրաժեշտ է կանխել այդօրինակ դեպքերն ապագայում»,-ասել է նա:
Նա հավելել է, որ «իրանցիների և այլ երկրների ներկայացուցիչների զոհվելը շատ ցավալի միջադեպ է»:
«Ինքնաթիռի կործանումը մի իրադարձություն էր, որը բառացիորեն այրեց իմ սիրտը»,-նշել է հոգևոր առաջնորդը: