Իրանը սեփական արտադրության «Զաֆար» անվանումով նոր արբանյակ կուղարկի ուղեծիր: Այս մասին հայտարարել է Իրանի կապի և հաղորդակցության նախարար Ջավադ Ազերի Ջահրոմին, հաղորդում է IRNA-ն:
««Զաֆար» գիտահետազոտական արբանյակի արձակումը ծրագրվում է մոտ ժամանակներս»,- գրել է նա Twitter-ում:
«Զաֆար»-ը նախագծվել է գիտության և տեխնիկայի համալսարանի հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից և կշռում է 90 կգ, հագեցած է գունավոր տեսախցիկներով և բնական աղետները վերացնելու կարողությամբ: