ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնեց այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվությունը.
«Դեպքի վայրում հայտնաբերվել է «ԳԼՈԿ» տեսակի ատրճանակ, տեղում պարզվել է, որ այն օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից պարգևատրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով: Այսինքն՝ ինչ կա ձեռքի տակ այդ փաստով էլ հարուցվել է: Սակայն կլինեն բազմաթիվ այլ վարկածներ:
Տեսախցիկների տեսագրությունները առգրավման պրոցեսի մեջ են: Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում»:
Նա նաև ավելացրեց, որ այս պահին շարունակվում են հարցաքննությունները: