Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի պատասխան հրաժարականի վերաբերյալ երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հայտարարության, հայտնել է, որ պատրաստ է վերջինիս և կառավարությանը հնարավորություն տալ, փոխանցում է Tert.am-ը:
«Ես ստացել եմ հեռացման մասին Ձեր հայտարարությունը... Դուք գիտեք, որ ես որոշել եմ Ձեզ և Ձեր կառավարությանը հնարավորություն տալ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այս մասին հայտնել է Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի հետ հանդիպմանը Ուկրաինայի նախագահն իր որոշումը բացատրել է այսպես. «Հիմա ժամանակը չէ պետությունը տնտեսապես և քաղաքականապես սասանելու համար»: