ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր է ներկայացրել։
Հաշվետու ժամանակահատվածում՝
3. Անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ: Զորքերի կառավարման ունակությունների կատարելագործման, ստորաբաժանումների դաշտային վարժվածության բարձրացման նպատակով 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվել է ռազմավարական զորավարժություն՝ զորահավաքային ռեսուրսների ընդգրկմամբ (ամբողջ ծավալով ընդգրկվել են ՀՀ զինված ուժերի կցագրված զորահավաքային ռեսուրսները): Ռազմավարական զորավարժությունների ընթացքում 5 և 10 օր ժամկետով զինապարտները մասնակցել են զորամասերում մարտական ներդաշնակեցմանը: 4. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ. մարտական դիրքերը և հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արևային կայաններով, ապահովվել են խմելու ջրով և էլեկտրական հոսանքով,: 5. Վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, ներդրվել են տարբեր մակարդակի դասընթացներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Նշված դասընթացի նպատակն է ամբողջական դարձնել ռազմական կրթության ցիկլը՝ ունենալով ամբողջական կրթություն՝ վարժարանից մինչև ռազմավարական օղակները: 6. Բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը: 7. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: 2019թ-ի հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջ կողմից փորձնական ծրագրի իրականացումը՝ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման ծառայություն: Ձեռք են բերվել և ՀՀ զինված ուժերում ներդրվել նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր: 8. Կնքվել և կատարվել են 2019թ. գնումների պլանով նախատեսված ներհանրապետական արտադրության և նորոգման պայմանագրերը: 9. Մշակվել և գործողության է դրվել (ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրումով) ԶԼՄ-ների հավատարմագրման նոր կարգ: ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի (mil.am) բջջային հավելվածն արդեն հասանելի կլինի Android և IOS օպերացիոն համակարգերում: 10. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ: Օրենքի նախագծում ամբողջությամբ հաշվի են առնվել ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացված կարգավորումները: 11. «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ընթացքում դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած և զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն: 12. ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակելի շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020թ. հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում): 13. Շարունակվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը և զինված ուժերի զարգացմանն ուղղված աշխատանքները. ՀՀ ԶՈւ զորախմբերը մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությունների, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են ռազմաքաղաքական խորհրդակցությունները, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրվել են ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման պայմանագրեր, Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում: 14. Կատարվել են զինվորական կենսաթոշակների և ամենամսյա պարգևավճարների նշանակումներ: ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից նախկին զինծառայողներին տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված նախկին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր: 2019թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն` իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում որպես Հիմնադրամի շահառուներ հաշվառելու և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումները կատարելու համար:
2. ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով: