Թուրքիան բարձրացրել է իր երկիր մուտք գործելու համար նախատեսված վիզայի արժեքը։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է դեպի Արևմտյան Հայաստան տուրեր կազմակերպող Նարեկավանք Տուր ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։ Նա շեշտել է, որ մինչ այս եթե օնլայն կարգով Հայաստանի քաղաքացիները վիզան ստանում էին 15 դոլարով, ապա նոր փոփոխությամբ գինը դարձել է 30 դոլար։