Արքայազն Հարրին հայտարարել է, որ իրեն շատ է տխրեցնում թագավորական ընտանիքից անկախ դառնալու մասին կնոջ հետ համատեղ որոշման հետևանքները, հայտնում է Sky News-ը:
«Մենք հույս ունեինք շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի համագործակցությանը, իմ ռազմական ասոցիացիաներին՝ չստանալով բյուջետային միջոցներ: Դժբախտաբար, պարզվեց դա անհնար է», - նշել է Հարրին Լոնդոնում բարեգործական միջոցառման ժամանակ:
«Մեգանի հետ ամուսնանալուց հետո մենք ուրախ էինք, որ գտնվում ենք այստեղ, որպեսզի ծառայենք: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում, որ այդ ամենը ավարտվում է այս կերպ», - նշել է Եղիզաբեթ II-ը թագուհու թոռը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում, սակայն, այլ տարբերակ չկա: