ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վաշինգտոնի համար շահեկան է Մոսկվայի և Պեկինի հետ լավ հարաբերություններ ունենալը: Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է Տեխասում գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Չինաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը լավ է, Ռուսաստանի հետ էլ է լավ, ինչպես նաև շատ այլ երկրների հետ: Սակայն մենք չենք ցանկանում, որ մեզ օգտագործեն իրենց շահերի համար», - նշել է Դոնալդ Թրամփը: