Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը և Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ շփումների ժամանակ պատրաստակամություն են հայտնել կարգավորել նավթային ոլորտի խնդիրները Լիբիայում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:
«Կանցլերը և ես վարչապետ Սարաջի և գեներալ Հաֆթարի հետ կանցլերի գրասենյակում բանակցությունների ժամանակ քննարկել ենք նավթին առնչվող հարցերը: Երկու կողմն էլ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ պատրաստ է լուծում գտնելու», - հայտարարել է ԱԳ նախարարը Լիբիայի հարցով Բեռլինում կայացած գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ համալիր հարցը գտնվում է բանակցությունների սեղանին և քննարկվելու է առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում: