ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է խստացնել մուտքի արտոնագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու համար: Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Վերջիններիս փոխանցմամբ՝ վարչակազմը ցանկանում է փոփոխություններ, քանի որ որոշ օտարերկրացի կանայք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու համար, որպեսզի իրենց երեխաները, Սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն, կարողանան ինքնաբերաբար քաղաքացիություն ստանալ: Թրամփը, աղբյուրների փոխանցմամբ, նման իրավիճակը «բացարձակ ծիծաղելի» է համարում:
Այս կապակցությամբ արդեն մոտ ապագայում ծրագրվում է մերժել մուտքի արտոնագիր ստանալու հայտերը, եթե պետդեպարտամենտի աշխատակիցները հասկական, որ օտարերկրացի կինը ցանկանում է իր ապագա երեխայի համար ծննդյան իրավունքով քաղաքացիության հասնել: