Բակո Սահակյանը մասնակցել է դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

12:34     20 հունվարի, 2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է դատական համակարգի աշխատակիցներին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ և պետական պարգևներ ու կոչումների վկայականներ հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ժողովրդավարական պետության կայացման, իշխանության թևերի միջև հավասարակշռվածության ապահովման համար չափազանց կարևոր է օրենքի տառին և ոգուն համահունչ, լիարժեք գործող, արհեստավարժ դատական համակարգը:


© armedia.am