Տարբեր մարզերից Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին որևէ մեկը չընդունեց, չհանդիպեց, հաղորդում է Panorama.am-ը:
«Հենց այս պահին Ամասիա-Աշոցք ճանապարհը փակ է»,-Շիրակի մարզի անասնաբույծների հետ խոսելուց հետո հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, պատրաստվում են ճանապարհ փակել նաև Արմավիրի մարզում։
Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ բողոքի մասնակիցները հայտարարեցին, վաղը առավոտյան ժամը 8-ից սկսած մինչև ժամը 10-ը ճանապարհներ են փակելու իրենց մարզերում։