Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դևիդ Օլնին մահացել է բեմի վրա անմիջապես ելույթի ժամանակ:
Ինչպես հայտնում է nme.com կայքը՝ Ֆլորիդայի Սանտա Ռոսա Բիչ քաղաքում տեղի ունեցող համերգի ժամանակ 71-ամյա երգիչն, ամենայն հավանականությամբ, սրտի կաթված է ստացել: Հանդիսատեսներից մեկը, ով մասնագիտությամբ բժիշկ է եղել, վերակենդանացման գործողություններ է իրականացրել, սակայն ապարդյուն:
Էմի Ռիգբին, ով նույն բեմում հանդես է եկել Օլնիի հետ, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մահացավ լեգենդը, պոետն ու կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա դադար է առել, ներողություն խնդրել ու փակել աչքերը... »: