ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ միասին համաշխարհային մասշտաբով աշխատում է Վենեսուելայում իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ, հայտնում է Интерфакс-ը:
«Մենք աշխատում ենք մի նախագծի վրա, որը հանգեցնելու է Մադուրոյի հեռանալուն, իսկ Վենեսուելայի ժողովուրդը կկարողանա անցկացնել ազատ և արդար ընտրություններ», - ասել է Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պոմպեոն նշել է, որ իշխանափոխության համար մշակված ռազմավարությունն աշխատում է արմատապես և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աշխատել այդ ուղղությամբ: