Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է «Այսօր»-ը:
Օրենքով ոստիկանությանը իրավունք կվերապահվի «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնել ինքնուրույն սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով: