Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթ մատակարարել Բելառուսին:
«Ղազախստանը հնարավոր է կկարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը դրան համաձայնի: Տարօրինակ է, որ մեր դաշնակիցը նավթի մատակարարման համաձայնություն չի տալիս մեր մյուս դաշնակցից: Դե ինչ, այժմ այս իրադրությունն է նավթի մատակարարման հարցում, և մենք պետք է դրանից գլուխ հանենք»,- Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում է «Sputnik Բելառուս»-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: