Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով, հաղորդում է Panorama.am-ը:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Խոսքը քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին է։
Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց՝ իրենք շարունակում են մնալ այն դիրքորոշմանը, որ ներկայացված կարգավորումները իրավական անորոշությամբ են պատված։
«Կտեսնեք, որ իրավակիրառ պրակտիկայում առաջանալու են խնդիրներ և կրկին կառավարությունը վերադառնալու է այս ամբիոն և փոփոխել այդ օրենսդրական դրույթները՝ այն տարբերակով, որ մենք ենք առաջարկել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք չեն կարող կողմ լինել այս փաթեթին, ուստի ձեռնպահ են քվեարկելու:
Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: