ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գոռ Մելիքյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը։
«Ղեկավարվելով «հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին 2020թ. փետրվարի 1-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: