Սոմալին Թուրքիային հրավիրում է նավթի որոնման աշխատանքներ կատարել իրեն պատկանող ջրերում: Այս մասին ինչպես փոխանցում է Reuters-ը՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այս պահին մենք Սոմալիից առաջարկ ունենք: Նրանք ասում են. «Մեր ջրերում նավթ կա: Լիբիայում այդ աշխատանքը կատարում եք, մեզ մոտ էլ կարող եք կատարել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ իր երկիրը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ: