Զելենսկին Պուտինի հետ հանդիպում է խնդրել Իսրայելում

20:18     22 հունվարի, 2020

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը, ով հունվարի 23-ին կայցելի Իսրայել, հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենի հետ:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Սակայն Ուշակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդը շատ քիչ ժամանակ կունենա մանրամասն քննարկումների համար:

«Իսրայել կատարվելիք այցը բավականին հագեցած է, և եթե լինեն առանձին հանդիպումներ, ապա միայն ոտքի վրա և շատ կարճ»,- նշել է Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Պուտինի հետ հանդիպում խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


© armedia.am