Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը, ով հունվարի 23-ին կայցելի Իսրայել, հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սակայն Ուշակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդը շատ քիչ ժամանակ կունենա մանրամասն քննարկումների համար:
«Իսրայել կատարվելիք այցը բավականին հագեցած է, և եթե լինեն առանձին հանդիպումներ, ապա միայն ոտքի վրա և շատ կարճ»,- նշել է Ուշակովը։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Պուտինի հետ հանդիպում խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։